Ֆրանսիական ՊՍԺ-ն հրաժարվել է 43 միլիոն եվրոյով կատալոնական «Բարսելոնային» վաճառել բրազիլացի պաշտպան Մարկինյոսին, հաղորդում է Globoesporte-ը:
20-ամյա Մարկինյոսի հարցով Ֆրանսիայի չեմպիոնը երկրորդ անգամ է մերժում կատալոնացիներին: Բրազիլացին մեկն է այն պաշտպաններից, որոնք «Բարսելոնայի» տրանսֆերային ցուցակում են:
Ավելի վաղ «Բարսելոնան» 20 միլիոն եվրոյով գնել էր իսպանական «Վալենսիայի» ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյեին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում