16:33  ,  30 հուլիսի, 2014

Ֆորմուլա-1-ի պատմական բոլիդների մրցում՝ Սինգապուրում

Սինգապուրում կանցկացվի Ֆորմուլա-1-ի պատմական բոլիդների մրցում: Դա տեղի կունենա այդ երկրում կայանալիք Ֆորմուլա-1-ի Մեծ Մրցանակին աջակցելու համար, տեղեկացնում է Autosport-ը:

Մրցուղի դուրս կգան 70-ականների եւ 80-ականների 20 բոլիդներ, որոնք կլինեն 3.5 լիտրանոց շարժիչներով ու օրիգինալ գույների:

Պատմական բոլիդների մրցումն այս մրցաշրջանում կանցկացվի երկրորդ անգամ: Առաջինը տեղի է ունեցել Կանադայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում