Մյունխենի «Բավարիան» հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրայի ծառայություններով:
Marca-ի համաձայն՝ գերմանացիները պատրաստ են ավելի բարձր աշխատավարձ վճարել 27-ամյա ֆուտբոլիստին: «Բավարիան» Խեդիրային դիտարկում է որպես «Ռեալ» տեղափոխված Տոնի Կրոսին փոխարինող:
Սամի Խեդիրային ձեռք բերելու գլխավոր թեկնածուն Լոնդոնի «Արսենալն» էր, որը վերջերս հրաժարվեց նրա տրանսֆերից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում