16:51  ,  29 հուլիսի, 2014

«Բորուսիան» իրականացրեց 18-ամյա շվեդ հարձակվողի տրանսֆերը

Շվեդական «Հեկենի» 18-ամյա հարձակվող Կարլոս Ստրանդբերգը կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում», հաղորդում է Bild-ը։

Գերմանական ակումբը համաձայնության է եկել շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Հուլիսի 29-ին Ստրանդբերգը կժամանի Դորտմունդ, իսկ հաջորդ օրը բուժզննում կանցնի։ Գերմանիայի փոխչեմպիոնը նրա տրանսֆերի համար կվճարի 600 հազար եվրո, իսկ բազմաթիվ բոնուսների հետ գումարած այն կհասնի 2.25 միլիոն եվրոյի։

Հարձակվողը «Բորուսիայի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր եւ տարեկան կստանա 300 հազար եվրո աշխատավարձ։ Հաջորդ մրցաշրջանում նա հանդես կգա դորտմունդցիների երկրորդ թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում