Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող մրցաշարում 5 տուրից հետո վաստակել է երեք միավոր: Կարեն Մովսիսյանն ունի 2.5 միավոր: Աղյուսակը 4.5 միավորով գլխավորում են միջազգային վարպետ Էռնեստո Գոմեսը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Կեւել Օլիվան (երկուսն էլ՝ Կուբա)։
Մարտունիում մեկնարկել է շրջանային կարգով անցկացվող «Սեւանա լիճ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Ռուսաստանը, Ուկրաինան, Հնդկաստանը եւ Հայաստանը ներկայացնող 10 գրոսմայստերներ: Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Սանան Սյուգիրովը։ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանն ունեն կեսական միավոր, հաղորդում է Armchess-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում