23:20  ,  27 հուլիսի, 2014

Լեւանդովսկու դուբլը «Բավարիային» օգնեց նվաճել Telekom Cup-ի հաղթողի տիտղոսը

Մյունխենի «Բավարիան» նվաճեց Telekom Cup ավանդական մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Եզրափակիչում Գերմանիայի չեմպիոնը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Վոլֆսբուրգի» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ «Բավարիայի» նորեկ Ռոբերտ Լեւանդովսկին, մեկ անգամ էլ աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Սեբաստիան Ռոդեն: Խաղի բոլոր գոլերն արձանագրվեցին մեկնարկային 20 րոպեներին:

Մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ «Համբուրգը», որը երրորդ տեղի համար խաղում 3:1 հաշվով առավելության հասավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ:

Telekom Cup, եզրափակիչ
«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 0:3

Ռոբերտ Լեւանդովսկի, 4, 20, Սեբաստիան Ռոդե, 15

Երրորդ տեղի խաղ 
«Համբուրգ» – «Բորուսիա Մ.»՝ 3:1

Ժակ Զուա, 3, Ռաֆայել վան դեր Վարտ, 21, Կերեմ Դեմիրբայ, 53 - Ռաֆայել, 4 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում