«Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 21-րդ տուրում Կարագանդայի «Շախտյորի» նկատմամբ հաղթանակը 2:0 հաշվով:
«Կարծում եմ՝ տարանք արժանի հաղթանակ: Կարող էինք խփել ավելի շատ գոլեր: Իհարկե, երկրորդ խաղակեսի սկզբնամասում մրցակիցը նույնպես ունեցավ լավ պահեր: Այսօր անցկացրինք որակյալ խաղ»,- Մինասյանի խոսքը մեջբերում է Sports.kz-ն:
Ղազախստանի առաջնության 21-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի նախկին մարզիչի գլխավորած «Տոբոլը» 26 միավորով 7-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում