01:50  ,  27 հուլիսի, 2014

Ռոնալդուն ու Ֆլոյդ Մեյվեզերը հանդիպել են ԱՄՆ-ում (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (46-0, 26 նոկաուտ) ԱՄՆ-ում հանդիպել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Այդ մասին 37-ամյա բռնցքամարտիկը գրել է թվիթերյան էջում:

«Համաշխարհային սպորտի 2 ամենաեկամտաբեր մարդիկ»,- գրել է Մեյվեզերը՝ տեղադրելով լուսանկար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում