17:30  ,  26 հուլիսի, 2014

Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվեց «Բենֆիկա»

Արգենտինայի հավաքականի եւ իտալական «Սամպդորիայի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն կարեիրան կշարունակի Լիսաբոնի «Բենֆիկայում», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

27-ամյա դարպասապահի տրանսֆերը կկազմի 800 հազար եվրո, որքան կկազմի նաեւ նրա տարեկան աշխատավարձը: Նախորդ մրցաշրջանում Ռոմերոն վարձավճարով խաղում էր «Մոնակոյում»: Նա 2011-ին հոլանդական «ԱԶ Ալկմարից» էր տեղափոխվել «Սամպդորիա»: 

Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ռոմերոն Արգենտինայի հավաքականի առանցքային դարպասապահն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում