Մյունխենի «Բավարիան» մտադիր չէ նոր մրցաշրջանից առաջ կատարել թանկ տրանսֆերներ, սակայն ունի մեկ դարպասապահի կարիք, ասել է գերմանական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
«Մանուել Նոյերին եւ Տոմ Շտարկեին ապահովագրելու համար մեզ հարկավոր է եւս մեկ դարպասապահ: Այլ ցանկություն չունեմ: Գոհ եմ կազմից: Ֆրանկ Ռիբերին ապաքինվել է վնասվածքից հետո եւ վերադարձել է ընդհանուր խումբ: Հնարավոր է՝ նա մի քանի րոպե խաղա առաջիկա հանդիպումներում»,- Խոսեպ Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Eurosport-ը:
Հանգստյան օրերին «Բավարիան» կմասնակցի Համբուրգում կայանալի Telekom Cup-ի հանդիպումներին: Ամռանը թիմը համալրել են Ռոբերտ Լեւանդովսկին, Խուան Բերնատը եւ Սեբաստիան Ռոդեն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում