12:18  ,  25 հուլիսի, 2014

Չեմպիոնների լիգա. Դորտմունդի «Բորուսիայի» նոր համազգեստը (ֆոտո)

Footyheadlines.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» նոր համազգեստը, որով Յուրգեն Կլոպի թիմը հանդես կգա Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարում։ 

Հիշեցնենք, որ դորտմունդցիները Գերմանիայի առաջնությունում զբաղեցրել են երկրորդ տեղը՝ զիջելով միայն Մյունխենի «Բավարիային»։ Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում «Բորուսիան» հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ երկու խաղի արդյունքներով պարտվել էր Մադրիդի «Ռեալին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում