21:12  ,  24 հուլիսի, 2014

«Ռեալը» ցանկանում է գնել «Միլանի» հարձակվողին

Մադրիդի «Ռեալն» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է գնել նաեւ իտալական «Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ Շարավիին, հաղորդում է mundodeportivo-ն։ 21-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի արժեքն առայժմ չի նշվում։ Էլ Շարավին «Միլանում» է հանդես գալիս 2011 թվականից։

Հիշեցնենք, որ այս ամռանն Արքայական ակումբն արդեն իրականացրել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսի եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Խամես Ռոդրիգեսի տեղափոխությունները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում