17:36  ,  24 հուլիսի, 2014

Ֆրենկ Լեմպարդը ժամանել է Նյու Յորք (ֆոտո)

Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը ժամանել է Նյու Յորք, հաղորդում է Sky Sports-ը։ Սպասվում է, որ հուլիսի 24-ին տեղի կունենա նրա շնորհանդեսը նորաստեղծ «Նյու Յորք Սիթի» ակումբում։ Անցած մրցաշրջանից հետո Լեմպարդը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։ Նրա խաղընկերը կլինի իսպանացի Դավիդ Վիլյան։ Ակումբը ամերիկյան ՄԼՍ-ում կսկսի հանդես գալ հաջորդ տարի։ Նախքան այդ, Ֆրենկ Լեմպարդը մարզչական աշխատանքի կկատարի ամերիկացի երեխաների հետ։ Անգլիական Պրեմյեր լիգայից ամերիկյան ՄԼՍ են տեղափոխվել նաեւ Ռոբին Քինը, Թիմ Կեյհիլը եւ Ջերմեյն Դեֆոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում