15:13  ,  24 հուլիսի, 2014

Արգենտինայի հավաքականի պաշտպանը բուժզննում է անցել «Զենիթում» (ֆոտո)

Պորտուգալական «Բենֆիկայի» եւ Արգենտինայի հավաքականի պաշտպան Էզեկյել Գարայը հուլիսի 24-ին բուժզննում է անցել Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», հաղորդում է Ռուսաստանի փոխչեմպիոնի պաշտոնական կայքը։

27-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 25-ին կմիանա թիմին, որը նախապատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի՝ Կիպրոսի ԱԷԼ-ի դեմ խաղին։

Հիշեցնենք, որ «Զենիթը» Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպանի համար վճարել է 6 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում