Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական խաղում 7։0 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Գելաքսիին»։ Հանդիպումը կայացել է Լոս Անջելեսում։
Այս հանդիպումն առաջինն էր հոլանդացի մասնագետ Լուի վան Գալի համար անգլիական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Վան Գալն անգլիական ակումբը գլխավորել է հուլիսի 16-ին։
Ընկերական հանդիպում
«Լոս Անջելես Գելաքսի» (ԱՄՆ) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0։7
Դանիել Ուելբեկ, 13, Ուեյն Ռունի, 12, 45, Մետի Ջեյմս, 62, 84, Էշլի Յանգ, 88, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում