00:49  ,  24 հուլիսի, 2014

ՊՍԺ-ն վարձակալեց Կոտ դ՛Իվուարի հավաքականի պաշտպանին (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ն հայտարարել է «Թուլուզի» եւ Կոտ դ՛Իվուարի հավաքականի պաշտպան Սերժ Օրյեին վարձակալելու մասին, հաղորդում է Ֆրանսիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։

Հետագայում ֆրանսիական ակումբը կկարողանա 21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել 10 միլիոն եվրոյով։ Սպասվում է, որ 2015-ի ամռանը Օրյեն ՊՍԺ-ի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում պաշտպանը մասնակցել է 34 հանդիպման, դարձել 6 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում