22:55  ,  23 հուլիսի, 2014

Անտոնիո Կոնտե. Համաձայնության չեմ եկել ՊՍԺ-ի հետ

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հերքել է ֆրանսիական ՊՍԺ-ն գլխավորելու մասին լուրերը, փոխանցում է Football Italia-ն։

«Կարդացել եմ հոդվածները, որ «մտերիմներս» համաձայնության են եկել ՊՍԺ-ի հետ։ Դա սուտ է։ Ոչ մի ներկայացուցիչ եւ գործակալ չունեմ։ Այդ պատմություններն իրականության հետ կապ չունեն»,- ասել է իտալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Կոնտեն հուլիսի 15-ին խզել էր պայմանագիրն «Յուվենտուսի» հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 44-ամյա մասնագետը կարող է գլխավորել «Միլանը» կամ Իտալիայի հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում