Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2019 թվականը, փոխանցում է Daily Mail-ը։
Նոր պայմանագրի համաձայն՝ արգենտինացին կշարունակի շաբաթական ստանալ 200 ֆունտ ստերլինգ, քանի որ ավելին թույլ չեն տալիս ՈւԵՖԱ-ի ֆինանսական «Ֆեյր-փլեյի» կանոնները։ Դրա փոխարեն կաճի 26-ամյա ֆուտբոլիստի բոնուսների չափը, ինչի շնորհիվ արգենտինացու աշխատավարձը զգալիորեն կավելանա։ Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 52 միլիոն ֆունտ ստերլինգ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում