14:10  ,  23 հուլիսի, 2014

«Շիրակը» եւ «Ուլիսը» կհանդիպեն Գյումրիում

Գյումրիի «Շիրակն» ու Երեւանի «Ուլիսը» ստուգողական խաղ կանցկացնեն ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/15թթ. առաջնության նախապատրաստական փուլի ընթացքում:

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին Գյումրիի քաղաքային ստադիոնում: Մեկնարկը՝ ժամը 17:00-ին, հայտնում է «Շիրակի» կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2014/2015թթ. առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 2-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով