23:09  ,  22 հուլիսի, 2014

«Վարդարը» պարտությունից խուսափեց Արտակ Դաշյանի գոլի շնորհիվ

Ավստրիայում հավաքը շարունակող մակեդոնական «Վարդարը» հուլիսի 22-ին ստուգողական խաղում ոչ ոքի է խաղացել Սարանսկի «Մորդովիայի» հետ՝ 2:2:

«Վարդարի» մեկնարկային կազմում հանդիպմանը մասնակցել են թիմի նորեկներ Հովհաննես Համբարձումյանը եւ Արտակ Դաշյանը: 85-րդ րոպեին Դաշյանը մակեդոնական ակումբին փրկել է պարտությունից: Սա Արտակի առաջին գոլն էր «Վարդարի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում