Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, փոխանցում է Sport.es-ը։ Պաշտոնապես տրանսֆերի մասին պետք է հայտարարվի այս շաբաթվա ընթացքում։ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնան»։ Հիշեցնենք, որ Հումելսը Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում