14:25  ,  17 հուլիսի, 2014

Անդրանիկ Թեյմուրյանը երկարաձգեց պայմանագիրը «Էսթեղլալի» հետ

Ֆուտբոլի Իրանի հավաքականի կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը երկարաձգել է պայմանագիրը Թեհրանի «Էսթեղլալի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կավարտվի 2016 թվականին։ Թեյմուրյանն Իրանի հավաքականի կազմում մասնակցում էր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը։ Կարլուշ Կեյրուշի թիմը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ զիջելով արգենտինացիներին եւ նիգերիացիներին։

Հիշեցնենք, որ իրանական ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում