Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Տարասովկայում գտնվող մարզաբազայում հանդիպել է ռուսական ակումբի ֆուտբոլիստների հետ, հաղորդում է «Սպարտակի» պաշտոնական կայքը։
Հուլիսի 17-ին ռուսական ակումբը վերսկսել է մարզումները մարզաբազայում։ Հայաստանի հավաքականի հարձակվողը զրուցել է «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի, ինչպես նաեւ թիմակիցների հետ եւ հեռացել մարզասրահ, որտեղ աշխատել է անհատական ծրագրով։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում