00:16  ,  16 հուլիսի, 2014

Արտակ Դաշյանն ու Հովհաննես Համբարձումյանը՝ Խարկովի «Մետալիստի» դեմ (ֆոտո)

Ավստրիայում մարզումային հավաք անցկացնող մակեդոնական «Վարդարը» ստուգողական խաղում մրցել է Խարկովի «Մետալիստի» հետ եւ պարտվել է 2:3 հաշվով: Մակեդոնական թիմի մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանն ու Արտակ Դաշյանը: Համբարձումյան փոխարինվեց 87-րդ րոպեին, իսկ Դաշյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը:

 

 

Ընկերական հանդիպում

«Մետալիստ» (Ուկրաինա) - «Վարդար» (Մակեդոնիա)՝ 3:2

Գոմենյուկ, 19, Գոմես, 47, Ռեբենոկ, 80 – Պետրով, 10, 13 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում