13:44  ,  15 հուլիսի, 2014

Միխայել Ցորկ. Ակնկալում ենք, որ Մխիթարյանն ավելի հաճախ եւ կայուն կցուցադրի իր հսկայական ներուժը

Մխիթարյանի խաղում տատանումները սպասելի էին ինձ համար, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխակել Ցորկը։ Նա հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից հաջորդ մրցաշրջանում ակնկալում է ավելի կայուն խաղ։

«Շախտյորի» կազմում նրան անհրաժեշտ չէր բոլոր խաղերում հանդես գալ հնարավորությունների հարյուր տոկոսով։ Սակայն, Բունդեսլիգան Ուկրաինայի առաջնությունը չէ, եւ այստեղ ամեն ինչ այլ կերպ է։

Ակնկալում ենք, որ Հենրիխն ավելի հաճախ եւ կայուն կցուցադրի իր հսկայական ներուժը, որը տեսել ենք բազմաթիվ խաղերում»,- Ցորկի խոսքը մեջբերում է Ruhr Nachrichten-ը։

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում նախապատրաստվում է հաջորդ մրցաշրջանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում