09:27  ,  15 հուլիսի, 2014

«Սպարտակի» նոր համազգեստը (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակի» հաջորդ մրցաշրջանի համար համազգեստը կտարբերվի նախորդ օրինակներից թեփուկաձեւ դիզայնով, հաղորդում է «Ֆրատրիայի» կայքը։

Նման որոշման պատճառ է հանդիսացել ռուսական ակումբի նոր ստադիոնի յուրահատկությունը, որը նույնպես կունենա թեփուկաձեւ տեսք։ «Սպարտակի» մարզաշապիկը կլինի կարմիր՝ դասական ոճով։

Համազգեստի պաշտոնական ներկայացումը կկայանա Ռուսաստանի Պրեմյեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։

Հիշեցնենք, որ «Սպարտակում» են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը, ովքեր վնասվածքների պատճառով չեն մասնակցում նախամրցաշրջանային հավաքներին։

Новая форма «Спартака»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում