17:31  ,  12 հուլիսի, 2014

Հայաստանի հավաքականը հաղթել է Սլովակիային

3x3 բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Հունգարիայի Վեսպրեմ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Երկրորդ խաղում հայկական թիմը 16:10 հաշվով հաղթել է Սլովակիայի հավաքականին: Այաջին խաղում հայ բասկետբոլիստները 6:16 հաշվով պարտվել էին Լիտվային:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Ալեքսանդր Դիրացույանը, Արտյոմ Շախնազարովը, Վյաչեսլավ Ալեքսեեւը (Միսակորձյան) եւ Կոնստանտին Միրզոյանցը:

11 հավաքականներ պայքարելու են եզրափակիչի 5 ուղեգրերի համար: Հայաստանի հավաքականի հետ  B ենթախմբում ընդգրկված են եւս 5 հավաքականներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում