17:26  ,  12 հուլիսի, 2014

«Ռեալի» ու «Բարսելոնայի» հավանական կազմերը նոր մրցաշրջանի համար (ֆոտո)

Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» շարունակում են փնտրել կազմն ուժեղացնելու տարբերակներ:

Daily Mail-ը ներկայացրել է իսպանական սուպերակումբների հնարավոր մեկնարկային կազմերը նոր մրցաշրջանի համար: «Բարսելոնան» արդեն ձեռք է բերել «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին ու «Ռեալ Սոսյեդադի» չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոյին, որոնց կարող է հաջորդել ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսի տրանսֆերը: Արքայական ակումբի պոտենցիալ նորեկների թվում նշված են Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսն ու «Մոնակոյի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում