15:21  ,  12 հուլիսի, 2014

«Տոտենհեմը» կունենա նոր ստադիոն (ֆոտո)

14 ամսվա աշխատանքից հետո Լոնդոնի «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը ստացել է նոր ստադիոն կառուցելու իրավունք: 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի գլխավոր ստադիոնի վարձակալության իրավունքը չստանալուց հետո անգլիական ակումբը որոշել է կառուցել սեփականը: Այն կկառուցվի Լոնդոնի Հարինգեյ համայնքում գտնվող «Ուայթ Հարթ Լեյն» ստադիոնի հարեւանությամբ: 1899 թվականանից «Տոտենհեմը» հանդես է գալիս այստեղ: Ակումբը ստացել է 3 հեկտար հողատարածք: Նոր ստադիոնը կունենա 56 հազար տեղ, հաղորդում է skysports-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում