10:40  ,  11 հուլիսի, 2014

«Բավարիան» ձեռք բերեց Կեյլոր Նավասին

Մյունխենի «Բավարիան» ձեռք է բերել Կոստա Ռիկայի հավաքականի եւ իսպանական «Լեւանտեի» դարպասապահ Կեյլոր Նավասին, գրում է Teletica-ն:

Գերմանիայի չեմպիոնը կվճարի 27-ամյա դարպասապահի կլաուզուլան, որը կազմում է 10 միլիոն եվրո: Այդ գումարից Նավասը կստանա 2 միլիոն եվրո:

Կեյլոր Նավասը հիանալի տպավորություն տողեց Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում՝ հետաքրքրելով մի շարք բարձրակարգ ակումբների: Նա 2010-ին իսպանական «Ալբասետեից» էր տեղափոխվել «Լեւանտե»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում