17:50  ,  9 հուլիսի, 2014

«Բավարիան» ներկայացրեց Լեւանդովսկուն (ֆոտո)

Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին հուլիսի 9-ին պաշտոնապես ներկայացվել է որպես Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ, փոխանցում է ակումբի կայքը:

25-ամյա ռմբարկուն մյունխենյան ակումբում կխաղա 9 համարի մարզաշապիկով: Լեւանդովսկին ազատ խաղացողի կարգավիճակով է միացել «Բավարիային», որի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:

2010-ից Ռոբերտ Լեւանդովսկին խաղում էր Դորտմունդի «Բորուսիայում», որի կազմում Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունում խփեց 20 գոլ՝ ճանչվելով լավագույն ռմբարկու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում