Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Սերբիա՝ մասնակցելու Նովի Սադի միջազգային մրցաշարին: Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 9 մարզիկներ, հայտնում են ՀԲՖ մամուլի ծառայությունից:
49 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Ալեն Դանիելյանը, 52-ում՝ Դավիթ Ասատրյանը: 56 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա Սպարտակ Թամարյանը, 64 եւ 69 կգ քաշային կարգերում՝ համապատասխանաբար Արմեն Մխիթարյանն ու Տիգրան Մելքոնյանը:
81 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, 91-ում՝ Սերյոժա Հակոբյանը, իսկ գերծանր քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Գնել Մուրադյանը:
Սերբիայում ռինգ դուրս կգա նաեւ հայկական բռնցքամարտի պատմության մեջ միակ աշխարհի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը, ով հանդես կգա 51 կգ քաշային կարգում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում