16:25  ,  5 հուլիսի, 2014

Հայ շախմատիստուհիները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի առաջատար շախմատիստուհիները: Հայտավորված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը, Շուշան Սարգսյանը:

Օգոստոսի 2-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկելիք Համաշխարհային օլիմպիադայից առաջ սա կլինի հայ ուժեղագույն շախմատիստուհիների վերջին մրցումը:

Եվրոպայի առաջնության առաջին տուրը կանցկացվի հուլիսի 6-ին, վերջին տուրը՝ հուլիսի 17-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով