14:53  ,  25 հունիսի, 2014

ԱԱ-2014. Հայ հայտնիների նախասիրություններն ու կանխատեսումները. մաս 2-րդ

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայ հայտնիների նախասիրությունները եւ կանխատեսումները՝ Բրազիլիայում ընթացքող ֆուտբոլի աշխարհի առաջնության վերաբերյալ։

Մկրտիչ Արզումանյան (դերասան).

«Միշտ սատարում եմ Հոլանդիայի հավաքականին: Կարծում եմ՝ եզրափակչում տեսնելու ենք Հոլանդիա -Գերմանիա խաղը, կամ գուցե Բրազիլիա -Գերմանիա զույգը»։

 

Ժակ (ռադիոհեռուստահաղորդավար).

«Ես 1998-ից սկսած երկրպագում եմ Ֆրանսիայի հավաքականին: Այս առաջնությունը բացառություն չէ: Կարծում եմ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան եւ Ուրուգվայը կհասնեն մինչեւ կիսաեզրափակիչ»:

Եգոր Գլումով (ռադիոհաղորդավար).

«Երկրպագում եմ Արգենտինային: Կիսաեզրափակիչում տեսնում եմ Հոլանդիա - Արգենտինա եւ Բրազիլիա -Գերմանիա զույգերը, եզրափակիչում՝ Արգենտինա - Գերմանիա խաղը»։

Խորեն Լեւոնյան (դերասան)

«Արգենտինային եմ երկրպագում: Կարծում եմ՝ նրանք էլ կդառնան չեմպիոն»:

Վերա Մարտիրոսյան

ԱԱ-2014. Հայ հայտնիների նախասիրություններն ու կանխատեսումները. մաս 1-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով