19:44  ,  24 հունիսի, 2014

«Բանանցը» կխաղա վրացական «Սիոնիի» հետ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին նախապատրաստվող Երեւանի «Բանանցն» ընկերական հանդիպում կանցկացնի վրացական «Սիոնիի» հետ: Խաղը կկայանա հունիսի 25-ին Իջեւան քաղաքում եւ կսկսվի 16:00-ին, փոխանցում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Սիոնիի» հետ ընկերական խաղ էր անցկացրել նաեւ Երեւանի «Միկան»: Վրաստանում գրանցվել էր 0:0 հաշիվը:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» հանդպելու է Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային», որին հաղթելու դեպքում Հայաստանի չեմպիոնը կմրցի Թել Ավիվի «Մաքաբիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով