22:27  ,  14 հունիսի, 2014

ԱԱ-2014. Խամես Ռոդրիգեսը՝ Կոլումբիա - Հունաստան խաղի լավագույն ֆուտբոլիստ

Կոլումբիայի եւ Հունաստանի հավաքականների միջեւ աշխարհի 2014թ. առաջնության առաջին տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Մոնակոյի» հարձակվող Խամես Ռոդրիգեսը, փոխանցում է ՖԻՖԱ-ի կայքը:

C խմբի խաղում 22-ամյա կոլումբացին խաղադաշտում անցկացրեց 90 րոպե եւ ավելացված ժամանակում դարձավ գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ կոլումբացիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին հույների դարպասը: C խմբում ընդգրկված են նաեւ Կոտ դ՛Իվուարի եւ Ճապոնիայի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով