19:44  ,  20 մայիսի, 2014

Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի տարվա խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Գերմանիայի 2013/2014թթ. առաջնության խորհրդանշական հավաքականում: Թիմը կազմելուց հաշվի են առել, թե ֆուտբոլիստը քանի անգամ է հայտնվել Բունդեսլիգայի տուրի խորհրդանշական հավաքականում: Bundesliga.de-ն 25-ամյա Մխիթարյանին 6 անգամ ընդգրկել էր այդ հավաքականներում: Թիմը կազմված է բացառապես «Բորուսիայի» եւ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներից:

Դարպասապահ. Մանուել Նոյեր («Բավարիա»):

Պաշտպաններ. Ֆիլիպ Լամ, Դանթե, Դավիդ Ալաբա (բոլորը՝ «Բավարիա»), Մատս Հումելս («Բորուսիա» Դորտմունդ):

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս (երկուսն էլ՝ «Բորուսիա» Դորտմունդ), Ֆրանկ Ռիբերի, Արյեն Ռոբեն (երկուսն էլ՝ «Բավարիա»):

Հարձակվողներ. Մարիո Մանջուկիչ («Բավարիա»), Ռոբերտ Լեւնադովսկի («Բորուսիա» Դորտմունդ):

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնությունն ավարտել էր 9 գոլով եւ 10 գոլային փոխանցումով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում