10:46  ,  12 մայիսի, 2014

Դենիս Թումասյան. Հնարավոր է՝ ինձ չկանչեցին Հայաստանի հավաքական, քանի որ լավ մարզավիճակում չէի

«Շատ ուրախ եմ, որ եղբորս հրավիրեցին Հայաստանի հավաքական: Ինձ համար դա անակնկնալ չէր, քանի որ Շալանդը հարցնում էր իր մասին եւ ասել էր, որ հրավիրելու է»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Դենիս Թումասյանը։

«Նախորդ ամիս ես հանդիպել էի Բեռնար Շալանդի հետ եւ նա ինձ ասաց, որ կհրավիրի ինձ Հայաստանի ազգային հավաքական: Նա իմ խաղին հետեւել չէր կարող, քանի որ վնասվածքից հետո երկար ժամանակ հիմնական կազմում հանդես չեմ գալիս:

Հնարավոր է՝ ինձ չկանչեցին հավաքական, քանի որ լավ մարզավիճակում չէի: Գուցե, երբ լինեմ ավելի լավ մարզավիճակում, ինձ հրավիրեն: Տեսնենք»,- ասել է 29-ամյա պաշտպանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն առաջին անգամ հրավիրել էր ֆինլանդական «Յարոյի» հենակետային կիսապաշտպան Ալեքսանդր Թումասյանին։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով