17:17  ,  2 մայիսի, 2014

Ժոզե Մոուրինյո. Անցումային մրցաշրջան էր «Չելսիի» համար

Ընթացիկ մրցաշրջանն անցումային էր «Չելսիի» համար, Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է լոնդոնյան թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեր ակումբը կպահպանի հանգստությունը եւ կավարտի մի երկու կարեւոր տեղափոխություն: Ընթացիկ մրաշրջանում թիմի նվաճումները համարում եմ բավարար: Մրցաշրջանն անցումային էր մեզ համար»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Չելսիի» թվիթերյան միկրոբլոգը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Չելսին» չկարողացավ հաղթահարել Մադրիդի «Աթլետիկոյի» արգելքը: Անգլիայի Պրեմյեր լիգայի ավարտից երկու տուր առաջ թիմն ընթանում է երկրորդ տեղում եւ ապահովել է առնվազն բրոնզե մեդալները:

Մայիսի 4-ին «Չելսին» Անգլիայի առաջնության նախավերջին տուրում կընդունի «Նորվիչին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում