12:52  ,  30 ապրիլի, 2014

Ուկրաինացի մասնագետը գլխավորեց «Գանձասարը»

Ուկրաինացի մասնագետ Սերգեյ Պուչոկվը գլխավորեց Կապանի «Գանձասարը»։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթաղցի հետ զրույցում ասաց հայկական ակումբի մենեջեր Վահան Դանիելյանը։

Խաղային կարիերայի ընթացքում Պուչկովը հանդես է եկել ուկրաինական մի շարք ակումբներում, ինչպես նաեւ խաղացել է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականում։ Ուկրաինացին հանդես էր գալիս պաշտպանի դիրքում եւ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն է (1983, 1988)։

Մարզչական կարիերայի ընթացքում 52-ամյա մասնագետը գլխավորել է ուկրաինական «Չերկասի», «Կրիստալ», «Սեւաստոպոլ», «Տավրիա», «Սլավուտիչ» եւ «Մետալուրգ» (Զապորոժյե) ակումբները։ 2009-2010 մրցաշրջանում «Տավրիան» հաղթել է Ուկրաինայի գավաթի խաղարկությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գանձասարը» պաշտոնանկ էր արել Սեւադա Արզումանյանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում