14:22  ,  24 ապրիլի, 2014

«Բենֆիկա» - «Յուվենտուս». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ապրիլի 24-ին կկայանան կիսաեզրափակիչի առաջին խաղերը: Թուրինի «Յուվենտուսը» Լիսաբոնում կմրցի «Բենֆիկայի» հետ, իսկ իսպանական «Սեւիլիան» կընդունի «Վալենսիային»:

Պորտուգալիայում կայանալիք խաղում «Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը գրեթե հավասար է գնահատում կողմերի հնարավորությունները: «Բենֆիկայի» հաղթանակն ունի 2.54 գործակից, իսկ «Յուվենտուսինը»՝ 2.82: Ոչ ոքիի գործակիցը 3.2 է:

«Սեւիլիա» - «Վալենսիա» խաղում դաշտի տերերի հաղթանակն ունի 1.73 գործակից, վալենսիացիներին՝ 4.7, իսկ ոչ ոքին՝ 3.65:

Խաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:05-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով