18:40  ,  22 ապրիլի, 2014

Արթուր Սարկիսով. Հաղթանակը նվիրում ենք երկրպագուներին

Վնասվածքս լուրջ չէ, ասել է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով գոլի հեղինակ էր դարձել «Ռոստովի» դեմ Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի հաղթական խաղում՝ թեթեւ վնասվածքի պատճառով փոխարինվելով 83-րդ րոպեին:

«Խաղադաշտ էինք դուրս եկել մարտական՝ տրամադրված հաղթանակի: Իհարկե, արագ գոլն օգնեց մեզ: Մեկնարկային 15 րոպեներին գոլ խփելու առաջադրանք էինք ստացել: Ստացվեց շատ բարդ հանդիպում: «Ռոստովն» ուժեղ մրցակից է, որի խաղը մենք քննարկել էինք: Հաղթեցինք նվիրվածության եւ կամային որականեր դրսեւոլերու շնորհիվ: Հաղթանակը նվիրում ենք երկրպագուներին: Վնասվածքս լուրջ չէ, թեթեւ ջղաձգություն է: Հուսով եմ՝ պատրաստ կլինեմ «Զենիթի» դեմ խաղին»,- ասել է Սարկիսովը:

Հիշեցնենք, որ «Ռոստովի» դեմ խաղում խփած գոլը «Վոլգայի» կազմում Սարկիսովի համար երկրորդն էր Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում