Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի համար կիսաեզրափակչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Նարեկ Մանասյանը: 81 կգ քաշային բռնցքամարտիկը քառորդ եզրափակիչում առավելությանբ հասավ լեհ Ռաֆայել Ստարժեւսկու նկատմամբ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Նարեկ Մանասյանը հաղթեց բացահայտ առավելությամբ՝ երրորդ ռաունդում նոկդաունի ենթարկելով մրցակցին, հաղորդում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Ապրիլի 21-ին կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որը հաղթանակ էր տարել անգլիացի Կրիստալ Բարկեռի նկատմամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում