18:53  ,  19 ապրիլի, 2014

Միլանյան ակումբները հաղթեցին, «Նապոլին» ու «Լացիոն» միավորներ կորցրին

Իտալական A Սերիայի 34-րդ տուրը հաջող ստացվեց միլանյան 2 ակումբների համար, իսկ «Նապոլին» միավորներ կորցրեց:

«Միլանը» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լիվորնոյի» դարպասը, «Ինտերը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ, «Լացիոն» Հռոմում 3:3 հաշվով ավարտեց խաղը Թուրինի «Տորինոյի» հետ, իսկ «Նապոլին» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ՝ 1:1: 0:0 հաշվի ժամանակ «Ինտերի» եւ «Միլանի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն «Պարմայի» կազմում վրիպեց 11 մետրանոց հարվածից:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Պարմա» - «Ինտեր»՝ 0:2

Ռոլանդո, 48, Ֆրեդի Գուարին, 89

Հեռացում՝ Գաբրիել Պալետա, 46 («Պարմա»)

Չիրացված 11 մետրանոց՝ Անտոնիո Կասանո, 44 («Պարմա»)

«Միլան» - «Լիվորնո»՝ 3:0

Մարիո Բալոտելի, 43, Ադել Տաարաբտ, 51, Ջանպաոլո Պացինի, 84

«Ուդինեզե» - «Նապոլի»՝ 1:1

Բրունո Ֆերնանդես, 54 – Խոսե Կալյեխոն, 39

Հեռացում՝ Ֆեդերիկո Ֆերնանդես, 89 («Նապոլի»)

«Լացիո» - «Տորինո»՝ 3:3

Ստեֆանո Մաուրի, 42, Անտոնիո Կանդրեւա, 62 (11մ.), 90+4 – Ջասմին Կուրտիչ, 52, Պանայոտիս Տաչտիդիս, 67, Չիրո Իմոբիլե, 89

Հեռացում՝ Դիեգո Նովարետի, 79 («Լացիո»)

«Ատալանտա» - «Վերոնա»՝ 1:2

Հերման Դենիս, 87 – Մասիմո Դոնատի, 52, Լուկա Տոնի, 72

«Կատանիա» - «Սամպդորիա»՝ 2:1

Սեբաստիան Լետո, 45, Գոնսալո Բերգեսիո, 63 – Ստեֆանո Օկակա Չուկա, 61

«Կյեւո» - «Սասուոլո»՝ 0:1

Դոմենիկո Բերարդի, 40

«Ջենոա» - «Կալյարի»՝ 1:2

Սեբաստիան Դե Մայո, 3 – Մարկո Սաու, 37, Սեգունդո Իբաբրո, 82

Բոլոր գոլերը՝ տեսանյութում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում