20:04  ,  18 ապրիլի, 2014

«Վեստ Հեմի» 20-ամյա հարձակվողը մահացել է քաղցկեղից

Անգլիական «Վեստ Հեմի» ավստրալացի հարձակվող Դիլան Տոմբայդսը 20 տարեկանում մահացել է քաղցկեղից, փոխանցում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստի մոտ հիվանդությունն ախտորոշվել էր 2011 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում Տոմբայդսը «Վեստ Հեմի» երիտասարդական թիմի կազմում մասնակցել է 8 հանդիպման։

Պրեմյեր լիգայի «Վեստ Հեմ» - «Քրիսթալ Փելաս» հանդիպումից առաջ երկու ակումբների ֆուտբոլիստները լռության րոպեով կհարգեն նրա հիշատակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում