«Կրասնոդարը» դարձավ ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը:
Կիսաեզրափակիչում կրասնոդարցիները նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարան Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ: Միակ գոլը 28-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Վանդերսոնը:
Եզրափակիչի մյուս ուղեգիրն ապրիլի 17-ին կվիճարկեն «Ռոստովն» ու Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ Վլադիվոստոկի «Լուչ Էներգիան», որի գլխավոր մարզիչն Ալեքսանդր Գրիգորյանն է: «Կրասնոդարն» առաջին անգամ կխաղա Ռուսաստանի Գավաթի եզրափակիչում:
Ռուսաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ
ԲԿՄԱ – «Կրասնոդար»՝ 0:1
Վանդերսոն, 28
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում