Դորտմունդի «Բորուսիան» 2։0 հաշվով հաղթել է «Վոլֆսբուրգին» ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում եւ նվաճել եզրափակիչի ուղեգիր։
«Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է հանդիպմանը հաշիվը եւ փոխարինվել 72-րդ րոպեին։
Գերմանական Der Westen պարբերականը 25-ամյա կիսապաշտպանին արժանացրել է 1 գնահատականին՝ Մխիթարյանին ճանաչելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում