12:48  ,  15 ապրիլի, 2014

Coachworldranking.com. Աշխարհի լավագույն ֆուտբոլային մարզիչները

Coachworldranking.com-ն ապրիլի 14-ին հրապարակել է աշխարհի լավագույն մարզիչների թարմացված վարկանիշային աղյուսակը:

Աղյուսակը շարունակում է գլխավորել կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն։ Արգենտինացուն հաջորդում է Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն եւ Մադրիդի «Ռեալի» իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին։

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չորրորդն է, իսկ Ժոզե Մոուրինյոն Լոնդոնի «Չելսիից» եզրափակում է լավագույն հնգյակը։ 

Լավագույն մարզիչների վարկանիշային աղյուսակ, ապրիլի 14

1. (1) Խերարդո Մարտինո («Բարսելոնա»)՝ 17 159 միավոր

2. (3) Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»)՝ 16 325 

3. (2) Կարլո Անչելոտի («Ռեալ»)՝ 16 076 

4. (4) Խոսեպ Գվարդիոլա («Բավարիա»)՝ 14 515

5. (5) Ժոզե Մոուրինյո («Չելսի»)՝ 12 879 

6. (6) Ռաֆաել Բենիտես («Նապոլի»)՝ 12 260

7. (9) Ժորզե Ժեզուշ («Բենֆիկա»)՝ 11 970

8. (7) Յուրգեն Կլոպ («Բորուսիա»)՝ 11 660 

9. (7) Արսեն Վենգեր («Արսենալ»)՝ 11 361

10. (10) Լորան Բլան (ՊՍԺ)՝ 10533

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում