11:53  ,  15 ապրիլի, 2014

ՊՍԺ-ն եւ «Մանչեսթեր Սիթին» նույնպես կարող են պատժվել

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն ֆինանսական «ֆեյր-փլեյը» խախտելու համար կարող են զրկվել տրանսֆերներ իրականացնելու իրավունքից, փոխանցում է The Telegraph-ը։

Երկու ակումբները ենթարկվել են մանրակրկիտ ուսումնասիրության։ Նրանց սպառնում է մեծ չափի տուգանք, կամ տրանսֆերային արգելք։ Ակումբների ճակատագիրը հայտնի կդառնա ապրիլի 16-ին։

Հիշեցնենք, որ մեկ տարվա տրանսֆերային արգելքով էր պատժվել կատալոնական «Բարսելոնան»՝ անչափահաս ֆուտբոլիստների համալրման կանոնակարգը խախտելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում