14:27  ,  14 ապրիլի, 2014

Սերգեյ Մովսեսյանը՝ Ռուսաստանի ակումբային առաջնությունում

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը «Սանկտ Պետերբուրգ» ակումբի կազմում մասնակցել է Ռուսաստանի ակումբային առաջնությանը։

Հայ գրոսմայստերի թիմը վաստակել է 10 միավոր եւ զբաղեցրել է երրորդ տեղը։ Չեմպիոն է դարձել Սվերդլովսկի «Մալախիտը», որը վաստակել է 12 միավոր։

Մովսեսյանը առաջնության ընթացքում մասնակցել է 6 խաղի, հաղթել մեկ պարտիայում, իսկ 5-ում ոչ ոքի խաղացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում